Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել․ ԶԼՄ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, հայտնել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ որոշման մասին հաշված թվով մարդիկ գիտեն։
Armenia Today-ին նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ այդ թեմայով մեկնաբանություն չեն տալիս։
Որոշումն, ըստ թերթի, Արցախի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա չի պատրաստվում այն հրապարակայնացնել, որպեսզի խուսափի ՔՊ ներկայացուցիչների հետագա շահարկումներից։
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները եւ շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը եւ խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին»,- գրել է թերթը։
Լրատվականի աղբյուրն ասել է, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն եւ քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսևորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել եւ Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել։
Armenia Today-ը կապ հաստատեց նախագահի աշխատակազմի հետ, որտեղից հայտնեցին, որ թեմայով մեկնաբանություն չեն տալիս։
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ եւ հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաեւ պետական բոլոր կառույցները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.