Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում կա և՛ հետընթաց, և՛ առաջընթաց․ Արարատ Միրզոյան
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում (դեկտեմբերի վերջ) հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին։
Նա նշեց, որ հունվարի 4-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։
«Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք կրկին շատ կառուցողական են»,- նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց՝ կարևոր են այն սկզբունքները, որոնց վրա վերջնարդյունքում հիմնված է լինելու խաղաղության պայմանագիրը։
«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ այլևայլության և երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով` եթե երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել, ապա խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։ Նա կրկին շեշտեց՝ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու հետագա սահմանազատումն այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող որևէ անորոշություն թույլ տալ, քանի որ այդ անորոշությունը հիմք ու պարարտ հող է հետագա ագրեսիաների։
«Եթե մենք խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղությունը, որ դժվար և հնարավորինս անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, պայմանագրում չպետք է հիմքեր լինեն հետագա էսկալացիաների համար»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.