Փաշինյանի հանձնարարությամբ ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է անցկացնում ՀՀ քաղշին կոմիտեում
ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հանձնարարությամբ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է անցկացնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ծառայությունը։
Նշվում է, որ կոմիտեում ուսումնասիրությունները մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։
Մասնավորապես ուսումնասիրվում են ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք, Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճը, նույն մարզի Ջանֆիդա բնակավայրի Է. Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճը, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճը, Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը։
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, կանգ առել Արագած բնակավայրում, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ ու խնդիրներ արձանագրել։
Իսկ հունվարի 3-ին Փաշինյանը այցելել էր Լոռու մարզի դպրոցներ և կրկին մի շարք խախտումներ էր արձանագրել։ Հաջորդ օրը պաշտոններից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».