ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ՍԱՆԻԿԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր սանիկին նշանակել Արմավիրի մարզպետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում և այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, որը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է»,–գրում է թերթը։
Նշվում է, որ Արմավիր խոշորացված համայնքում` Խուդաթյանի աշխատակազմում արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին»,–գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ հունվարի 5–ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ ազատվեց պաշտոնից։ Նույն օրն ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, կանգ առել Արագած բնակավայրում, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ ու խնդիրներ արձանագրել։
Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր նաև Լոռու մարզի դպրոցներ և մի շարք խախտումներ արձանագրել։ Հաջորդ օրը պաշտոններից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.