Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը նշանակվել է Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ԺՊ
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ղարախանյանը։
«Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը...»,–գրել է նա։
Ղարախանյանը հավելել է, որ պետք է գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։
Ղարախանյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին աշխատանքի առաջարկի համար։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը հեռացվել էր աշխատանքից արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։ Անի Եղիազարյանը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.