ՔՊ-Ն «ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՄԲ» ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼ ՆԱև ԳՅՈՒՄՐՈՒՄ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Գյումրիում ճնշում են «Բալասանյան» դաշինքին (որը Գյումրիում կառավարող ուժն է), որպեսզի հրաժարվի իշխանությունից ու դառնա ընդդիմություն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար, դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանին պատկանող գրեթե բոլոր բիզնեսներում ստուգումներ են սկսվել, քանի որ իշխանականներն իրավապահ համակարգին հրահանգել են ամեն գնով քրգործ հարուցել Բալասանյանների նկատմամբ։
«Ստացվում է՝ ամեն օր ժողովրդավարության մասին պատմություններ հյուսող ՔՊ-ն «զոռբայությամբ» ուզում է իշխանություն վերցնել նաև Գյումրում և ստիպում է այնտեղ իշխող ուժին (որին ժողովրդի մեծամասնությունն է ձայն տվել) դառնալ ընդդիմություն»:
Նշենք, որ 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը հաղթել էր ՔՊ-ին՝ ստանալով քվեների 36,59 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 29,56 %:
Հայտնել էինք նաև, որ իշխանությունները 2023–ի դեկտեմբերի 29-ին Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, հետ են կանչել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Վերջինս այդ պրոբլեմատիկ երկրի կարևոր պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից, այսինքն՝ ընդամենը 4 ամիս է պաշտոնավարել:
«Ստացվում է՝ իրենց քմահաճույքի ու ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու համար ՔՊ-ականները ոչնչի առջև չեն կանգնում, պատրաստ են զոհել ամեն ինչ, անգամ՝ ՀՀ պետական շահն ու արտաքին իմիջը»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.