ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԹՈՂԵՔ ԳԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԲԵՌԻ ԲԱՐԴՈՒՅԹՈՎ․ Տեր Արշակ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա կարդինալ մոտեցումների տարբերություն․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ըստ նրա՝ իր համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև։ «Մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ խնդիրները բաց քննարկելու։ Բոլոր խելամիտ ռացիոնալ մարդիկ էլ, իհարկե, հնարավորությունների և ցանկությունների միջև հստակ սահմանագծումներ ունեն, յուրքանչյուր մարդ էլ հասկանում է՝ միշտ չէ, որ ցանկությունները կնպաստեն, բայց չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է»,-ասաց նա։
Սրբազանը շեշտում է, որ չի ուզում շրջանառվող բնորոշումներից տալ՝ ապակառուցողական, դավաճանական, ապիկար և այլն։ «Բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։ Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության ծանր բեռի բարդույթով»,-ասաց նա։
Արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադառնալով պատերազմից հետո հրաժարականի Կաթողիկոսի պահանջին՝ հստակեցրեց, որ կոչն ուղղված էր Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Մինչդեռ այս կոչն, ըստ նրա, սվիններով է ընդունվում։
«Եկեղեցու խնդիրն այն չէ, որ նրա անձը փրկի ամեն ինչի գնով։ Մենք իր հետ խնդիր չունենք․․․ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ո՛չ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Ի վերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո»,-ասաց նա։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.