Խոտանել խեղաթյուրված պատմության դասագիրքը . հայտարարություն
Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն են տարածել պատմության 7-րդ դասարանի դասագրքերի վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Նոր Հանրակրթական Պետական Չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրված և ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից երաշխավորված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի միակ դասագրքի՝ (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) մերժվել է հայկական բազմաթիվ ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների և հասարակական գործիչների կողմից: Շատ փորձագետների կարծիքով՝ նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում։ Դասագրքի հեղինակը փորձում է պաշտպանել իր աշխատանքը: Հարկ է նշել, որ պարոն Հովհաննիսյանը գրքի միակ հեղինակն է՝ խմբագիր ունենալով կնոջը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման դասագրքեր հրատարակվում են մի խումբ փորձագետների, համահեղինակների կողմից։ Տվյալ նախարարությունը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել նախարարության կողմից երաշխավորված կամ հովանավորվող սոյն աղմկահարույց դասագրքի դեմ բարձրացված արդարացի բողոքի վերաբերյալ, մինչդեռ գիրքն արդեն աշակերտների ձեռքում է, և դասերը սկսվել են։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, օրերս խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։
Ժողովականները որոշել են հաջորդ շաբաթ կազմակերպել Կլոր սեղան՝ համապատասխան փորձագետների մասնակցությամբ՝ խնդրի վրա ավելի շատ լույս սփռելու մտադրությամբ։ Հանրային այս միջոցառման ավարտին կհրապարակվի հետագա անելիք ժողովրդային գործողությունների ծրագիրը։ Կլոր սեղանի անցկացման օրն ու վայրը կհայտարարվի շուտով։
Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել ՝ հրավիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնությանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ - ն չի դադարեցրել նշված դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում և չի ստանձնել բարեփոխել դրա վտանգավոր և ապազգային բովանդակությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.