Последние новости

Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գոյ» թատրոնի աշխատակիցներն այսօր՝ հունվարի 15-ին բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց:

 


«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր պահանջը մեկն է, մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը, մեր ազատությունը մեր ձեռքից չխլել, մեզ իրենց ասած, լ«լավությունը» չանել: Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով: «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է արվեստի։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում: Մեզնից հայրենասիրության զգացմունքը չխլել, մեզ խելք չսովորեցնել»:

Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին, և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի, համաձայն են միավորվելուն։

«Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ: Եթե այդքան բանը անհասկանալի է, եր փաստաբանը կբարձրանա վերև, նորից կշարադրի մեր դիրքորոշումը: Գնում է դատական գործ, այն գտնվում է վերաքննիչ դատարանում: Վարչական դատարանը կասեցնում է կառավարության որոշման իրագործումը մինչև դատարանի որոշում կայացնելը: Իրենք հատուկ տեղափոխեցին քաղաքացիական, որպեսզի կարողանան վաղը այնտեղ մտնեն ռեմոնտ անեն: Թատրոնը մեր տունն է և մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել, մենք տեղ չունենք նահանջելու: Արդեն դեսպանատներ ուղերձ է գնացել աջակցության և օգնության խնդրանքով: Մեր համոզմամբ, այս իշխանությունը առանց նրանց հետ խորհրդակցության ոչ մի քայլ չի անում»,-ասաց նա և հավելեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն անօրինական գործը կասեցվի։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին և ործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից և նշանակել նոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ