Շոուն շարունակվում է. դատարանը Բաքվում անփոփոխ է թողել Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը
Գերի վերցված տարեց մարդու՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող դատական ֆարսը շարունակվում է։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես և պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առևանգվել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առևանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքերից։ Մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանրության հանցագործություններ կատարելու մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առևանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հապճեպ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին և պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.