ԲԱՔՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին։ Կարծես թե Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը այդպես էլ հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին։
Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։
Ինչևէ, ակնհայտ է, որ Վարդանյանին Բաքվի բանտում պահելը խնդրահարույց է Իլհամ Ալիևի համար։ Բաց թողնել Ալիևը ևս դժվարանում է, քանի որ անձամբ ինքն է թիրախավորել Վարդանյանին, քանի որ Վարդանյանը իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես արևմտյան մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։
Ակնհայտ է նաև, որ Վարդանյանի ընտանիքն ու ընկերները բարձրացնում է ոչ միայն նրա, այլև Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման հարցը։ Ամեն դեպքում, ըստ իս՝ ճնշումները ու մեդիա հրապարակումներն այս թեմայով պետք է շարունակվեն, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կմտածի, որ կարող է հրապարակային անպատիժ դատավարություններ անել։ Ալիևը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ կարող է անել և մարսել․․․Դա կարևոր է ոչ միայն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող մեր այլ հայրենակիցների անվտանգության, այլ նաև Հայաստանի՝ որպես պետության իմիջի համար առհասարակ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.