Տիրան Խաչատրյանի գործով ձերբակալված 4 անձանցից մեկն ազատվել է արգելանքից
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով ձերբակալված 5 անձանցից մեկն ազատվել է արգելանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել,միջադեպի ժամանակ արցախցի Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Տիրան Խաչատրյանը կալանավորել է, իսկ ևս 4 անձ ձերբակալվել էր։
Գոռ Աբրահամյանը նշում է, որ գործով անցնող 4–ի, այդ թվում` Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Տիրանը Խաչատրյանը կալանավորվել է, նրանցից մեկի նկատմամբ ևս միջնորդություն է ներկայացվել դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ 297–րդ, 335–րդ, 167–րդ հոդվածների հատկանիշներով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.