Ռուսաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Աշտիանիի հեռախոսային բանակցությունների ընթացքում երկուշաբթի օրը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը՝ իրապես հավասար բազմաբևեռ աշխարհ կառուցելու շահերից ելնելով»,- ասվում է հայտարարության մեջ։
«Կողմերը ընդգծեցին իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման նախապատրաստվող միջպետական մեծ համաձայնագրում։ », - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Հեռախոսազրույցն անցավ բարեկամական մթնոլորտում և դարձավ երկու պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-16 15:33
Проведение 29-й сессии Конференции сторон Рамочной конвенции Организации Объединенных Наций об изменении климата (COP29) в Баку – фиаско мировой политики, заявила во время акции с лозунгом «Stop Greenwashing Genocide!» у представительства ООН в Армении глава общественной организации «Возвращение в Дизак» Маргарита Карамян.
-
2024-11-16 15:32
«Да хранят старые, новые, забытые боги большие и малые народы, ибо созданные человечеством международные структуры, к сожалению, провалили свою миссию», – сказала во время акции протеста у представительства ООН в Армении правозащитник Нина Карапетянц.
-
2024-11-16 15:27
The Guardian опубликовал статью с ранее невиданными кадрами сцен из фильма «Цвет граната» 1969 года армянского режиссера Сергея Параджанова и заявил о приверженности Параджанова сохранению через фильм традиционной культуры Армении и региона в целом. Многие сцены фильма по требованию советских властей не вошли в окончательный монтаж, однако именно они были истинными плодами воображения режиссера, говорится в публикации.
-
2024-11-16 15:25
Президент Абхазии Аслан Бжания заявил, что когда оппозиционные силы покинут правительственные здания, он подаст в отставку с поста главы государства и назначит новые выборы, а до этого страной будет управлять вице-президент Бадра Гунба.