Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ․ ԱՅՍՕՐՎԱ ԹՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ դժբախտ պատահարները միշտ էլ եղել են բանակում, այլ հարց է, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ ամենը նվազագույնի հասցնելու համար։
«Զինված ուժերում արտակարգ, ողբերգական ելքով պատահարները, ցավոք, եղել են միշտ ու իսպառ բացառել, իհարկե, հնարավոր չէ որևէ իշխանության օրոք։ Նախկինում ողբերգական ելքով արտակարգ պատահարները ունեին թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառների թվում ԶՈւ համակարգային կայացման հետ կապված խնդիրներն էին, երբ բանակը իբրև այդպիսին թեպետ կայացած էր, բայց, այնուամենայնիվ, ստորին տակտիկական օղակում մենք դեռևս ունեինք կայացած բանիմաստ վաշտ, հրամանատարական կազմ ձևավորելու խնդիր։
Այդ խնդիրը նախկինում լուծվում էր, մեծ ուշադրություն էր դարձվում հատկապես Սեյրան Օհանյանի օրոք վաշտի կայացմանը, որովհետև վաշտը, լինելով ստորին տակտիկական միավոր, ենթադրում է հրամանատար անձնակազմ, անմիջական շփում։ Եվ եթե վաշտի օղակում մենք ունենք կայացած հրամանատար, բնականաբար, ունենք նաև լիարժեք վերահսկողություն»,- ասել է ռազմական փորձագետը։
Նա ընդգծել է, որ նախկինում երկրի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում էին բանակային դժբախտ պատահարները։
«Վերահսկողության լիարժեք լինելու դեպքում արտակարգ պատահարների հավանականությունը շեշտակիորեն նվազում է։ Նախկինում ԶՈւ հետ կապված ամեն ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում էր։ Թեպետ ցավալի միջադեպերը տեղի էին ունենում մերթընդմերթ, համակարգային աշխատանք էր տարվում խնդրի լուծման, պատահարների թիվը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Կային նաև այնպիսի խնդիրներ, որոնք զուտ Զինված ուժերի կայացմամբ պայմանավորված չէին, օրինակ՝ փողոցային բարքերի մուտքը բանակ, ինչը անխուսափելի մի բան էր, որի դեմ նույնպես ԶՈւ հրամանատարությունը, ՊՆ-ն պայքար էր տանում,աշխատանքներ էին տարվում»,- ասել է մեր զրուցակիցը։
Ջամալյանը շեշտել է՝ այժմ Զինված ուժերում, դժբախտ դեպքերին զուգահեռ, ավելացել են նաև թափուր հաստիքները։
«Ինչ ունենք այսօր։ Ի թիվս բազմաթիվ ավանդական հարցերի՝ մենք հիմա ունենք լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են արտակարգ պատահարների մեծացմանը, թվի աճին։ Նախ 44-օրյա պատերազմին և հաջորդող մարտական գործողությունների հետևանքով ունեցել ենք բանիմաց, կայացած սպաների կուրս, հիմա ունենք թափուր հաստիքների բավականին մեծ թիվ Զինված ուժերում։ Կա սպայական կազմի արտահոսքի խնդիր Զինված ուժերից։
Եթե նախկինում այս խնդիրը էլի կար, հիմա շատ մեծ թափ է ստացել այդ վտանգավոր երևույթը՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Այսօրվա թրքահպատակ, թրքացած, թրքահաճո իշխանության համար բանակը առաջնահերթություն չէ՝ իբրև այդպիսին։ Իրենք իմիտացնում են, թե Զինված ուժերում ինչ-ինչ աշխատանքներ են տանում, ինչ-որ բարեփոխումների տպավորություն են ստեղծում»,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.