Հետախույզ․ Բաքուն ցանկացած պահի կարող է դիմել մարտական ակտիվ գործողությունների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքուն ցանկացած պահի կարող է դիմել մարտական ակտիվ գործողությունների Հայաստանի դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «VOMA» ռազմաքաղաքական ընկերության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը։
Դա, նրա գնահատմամբ, կախված է միջազգային ասպարեզի իրավիճակային փոփոխություններից։
«Նման բան հնարավոր է ե՛ւ Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ, ե՛ւ հետո»,- ավելացրել է նա։
Վարդանովը նշել է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, այդ թվում երրորդ երկրների մասնակցությամբ, չեն նշանակում, թե նրանք բոլորը կհարձակվեն Հայաստանի վրա։ Դա ընդամենը փորձի փոխանակում է, ոչ ավելին։
«Շատ ավելի կարևոր են առանձին զորքերի և մեկ բանակի ստորաբաժանումների միջև կամ այն ստորաբաժանումների միջև զորավարժությունները, որոնք մարտական գործողությունների ժամանակ կփոխգործակցեն միմյանց հետ։ Ադրբեջանը 2023թ. մոտ 40 նման զորավարժություն է անցկացրել»,- նշել է նա։
Հետախույզը հերքել է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում զորավարժություններ չեն անցկացվել։
«Դրանք անցկացվել են ոչ այնքան հաճախ, ինչպես ադրբեջանցիներինը, բայց անցկացվել են։ Օրինակ, 2023թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվել են զորավարժություններ «VOMA»-ի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է զորավարժություններ ստորաբաժանումների միջև, մեր հրահանգիչների մասնակցությամբ։ Այդ զորավարժությունները բացառապես դրական են գնահատվել մի քանի տասնյակ գնդապետների և գեներալների կողմից։ Համոզված եմ, որ դրանից հետո ՊՆ-ում տեղի կունենան փոփոխություններ ստորաբաժանումների պատրաստման գործում։ Մենք արագացրել ենք փոփոխությունները բանակում, այժմ ավելի արագ են բարձրացվում բետոնե գմբեթները»,- ասել է նա։
Վարդանովի կարծիքով՝ ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում պետք էր անցկացնել։
Նա նշել է, որ պետք էր տարբեր երկրներից ավելի մեծ քանակությամբ մասնակիցների ներգրավման խնդիր դնել, իսկ հետո փորձել Հայաստանում թողնել այն տեխնիկան, որն այդ երկրները կբերեին իրենց հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 15:42
Сегодня день рождения третьего президента Армении, председателя Республиканской партии Армении Сержа Саргсяна. Заместитель председателя РПА Армен Ашотян направил ему поздравительные слова.
-
2025-06-30 15:37
Сотрудники полиции пытаются проникнуть в торговый центр «Ташир» в Ереване и демонтировать плакаты с надписью «Свобода Самвелу Карапетяну», прикрепленные к фасаду здания ТЦ. Alpha News
-
2025-06-30 15:07
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, говоря о членстве Армении в ОДКБ, заявил, что это – суверенное решение государства.
-
2025-06-30 15:05
МИД Ирана объяснил свою позицию по поводу "Стамбульской декларации", принятой по итогам саммита Организации исламского сотрудничества и содержащей антиармянские формулировки.