Последние новости

Գագիկ Խաչատրյանի պաշտպան․ Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն

Ֆինանսների նախկին նխարար Գագիկ Խաչատրյանը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ, և դա սուր ցավեր է առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկայանա և մասնակցություն ունենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Բայց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության հետ կապված: Այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է. «Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Այս խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ:

Այս վիրահատությունը մինչև չկատարվի, բուժում չկա: Իմպլանտ է տեղադրված, որ ողերը պետք է մասնատվեն: Իմլանտը պետք է փոխվի և վիրահատությունը կատարվի, և գործիքները, և իմպլանտը Հայաստանում չկան: Վիրահատություն չկատարվելու հետևանքով արդեն ունենք անդառնալի հետևանքներ:

Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված, որովհետև արդեն կյանքի խնդիր է առկա: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձի առողջության պահպանման նկատառումներից ելնելով»,-ասաց պաշտպանը:

Նա հստակեցրեց, որ այս պահին բժիշկները ևս նշում են, որ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել, եթե անգամ փորձում է կանգնել, ուժեղ ցավեր են առաջանում, ընկնելու վտանգ է առաջանում:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Армянские братья бездействуют, а «караван Пашиняна идёт» – Виктор КРИВОПУСКОВ
    2025-06-26 19:30

    Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.

  • Третий лишний: нужно ли переживать России, если Армении не будет?
    2025-06-26 19:21

    Уничтожение Николом Пашиняном патриотических сил в Армении играет на руку Азербайджану, нацелившемуся на поглощение страны. Сокрушаться ли по этому поводу России? На эту тему рассуждает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.

  • Самвел ФАРМАНЯН: У МЕНЯ ДАВНО НЕТ ВОПРОСОВ К НИКОЛУ, ВОПРОС – К НАМ
    2025-06-26 18:42

    Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.

  • Артак ЗАКАРЯН: ВЛАСТИ ОБЪЯВИЛИ ДЖИХАД ВСЕМ, КТО ПРОДВИГАЕТ НАЦИОНАЛЬНЫЕ И ГОСУДАРСТВЕННЫЕ ИНТЕРЕСЫ
    2025-06-26 18:37

    Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ