Արցախի ժողովրդի հայրենադարձության հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և մյուս իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված հանձնախումբն աշխատելու է հիմնականում միջազգային հարթակներում։ Հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հանձնախմբի կազմի մասին դեռ լրացուցիչ կտեղեկացվի, բայց կարող եմ ասել, որ ընդգրկվելու են ներկայացուցիչներ և՛ Արցախից, և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից։ Միջազգային հարթակներում աշխատելիս, բնականաբար, օգտագործվելու են ինչպես մեր՝ Արցախի ՄԻՊ գրասենյակի հավաքագրած նյութերը, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ԵՄ-ի և այլ դերակատարների հայտարարություններ, որոնցում շեշտվում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների մասին»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանձնախմբի ձևավորման մասին նախօրեին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ստանձնել է հանձնախմբի աշխատանքների համակարգումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 18:22
Ситуация, сложившаяся вокруг ЗАО "Электрические сети Армении", а также призывы к огосударствлению компании, негативно сказываются на инвестиционном климате и деловой среде страны. Об этом говорится в заявлении Ассоциации сотрудничества малого и среднего бизнеса.
-
2025-06-26 18:19
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаэл Аджапахян заявил, что не боится уголовного преследования. Так он в беседе с корреспондентом Sputnik Армения прокомментировал уголовное дело против него.
-
2025-06-26 18:15
Доверие к системе проверки МАГАТЭ, использовавшейся как источник информации для ударов по ядерным объектам Ирана, находится под вопросом, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-26 16:59
Постепенно проясняется, о чем именно договорился Никол Пашинян с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Стамбуле 20 июня, написал политолог Степан Даниелян и добавил: «Вот точно так же он сдал Азербайджану дорогу Горис-Капан, используя азербайджанские топонимы».