«Հանրային ձայն» կուսակցություն․ «Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր
Այսօր «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանի կողմից Երևանում հրավիրված համագումրը չի կարող համարվել իրավազոր։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության պաշտոնական էջը։
Հայտնել էինք, որ հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։ Նա նաև հայտնել էր, որ հունվարի 19–ին հանրագումար է հրավիրում։
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա պահին կուսակցության անդամների թիվն ավելացել է՝ դառնալով 782, այսինքն այսօր հրավիրված համագումարը իրավազոր չէ։
«Քանի որ համագումարը չի հրավիրվել կուսակցության կառավարման խորհրդի անդամների թվի 2/3-ի որոշմամբ կամ կուսակցության անդամների թվի 1/5-ի նախաձեռնությամբ, որի հրավիրման վերաբերյալ որոշումը պետք է կրկին կայացնի խորհուրդը, որը առկա չէ, այսինքն` 2024թ․ հունվարի 19-ին հրավիրված համագումարը և համագումարի կողմից կայացված որոշումներն անօրինական են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանը տեսակապով համագումարին է մասնակցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 13:14
Правительство Армении приняло решение отложить обязательный отпуск психотропных препаратов по электронным рецептам до 1 сентября. Соответствующее постановление было утверждено на заседании кабмина в четверг.
-
2025-06-26 13:12
Премьер Армении Никол Пашинян предложил наградить служащих правоохранительных ведомств (СНБ, прокуратуры, Следственного комитета, полиции), которые помогли предотвратить государственный переворот. Об этом премьер заявил на заседании правительства в четверг.
-
2025-06-26 13:09
Власти Азербайджана провели показательное военное шествие в оккупированной столице Нагорного Карабаха – Степанакерте.
-
2025-06-26 13:07
Проект огосударствления "Электрических сетей Армении" уже готов, вопрос будет рассмотрен на внеочередном заседании парламента уже 1 июля. Об этом премьер Армении Никол Пашинян заявил на заседании правительства.