ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանից պատվիրակություն է մեկնել ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին, այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով ներկայումս ուսումնասիրվում են աշխարհում գոյություն ունեցող միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում` փոքր մոդուլյար ռեակտորները:
«2023 թվականի հուլիս մասին ԱՄՆ է գործուղվել աշխատանքային խումբ, վերջինիս ներկայացվել են ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները, փոքր մոդուլյար ռեակտորները և դրանց վերաբերյալ զարգացումները: Աշխատանքները շարունակվում են տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման նպատակով»,- նշել է փոխնախարարը:
Հայաստանն ուսումնասիրում է նաև միջուկային ռեակտորներ արտադրող այլ երկրների, մասնավորապես` ռուսական, հարավ-կորեական, ֆրանսիական տեխնոլոգիաները:
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուղեցույցներին համապատասխան` նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիր իրականացնող կազմակերպության ստեղծում, որը կիրականացնի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը»,- հավելել է Հակոբ Վարդանյանը:
Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նոր էներգաբլոկը նախատեսվում է թողարկել 2036 թվականին, որը կփոխարինի գործող էներգաբլոկին:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:
Վարչապետը 2023 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ՝ ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 15:06
Министр экономики Армении Геворк Папоян не считает рейдерским захватом частного бизнеса огосударствление "Электрических сетей Армении", принадлежащих арестованному владельцу ГК "Ташир" Самвелу Карапетяну. На брифинге после заседания кабмина чиновник заявил, что вся процедура передачи в собственность государства будет происходить в соответствии с законодательством страны.
-
2025-06-26 15:04
Верховный лидер Ирана аятолла Али Хаменеи обратился с посланием к нации, передают иранские СМИ.
-
2025-06-26 15:00
Я уверен, что верховный предатель вскоре организует атаку на Патриархат. Об этом на своей странице в Facebook написал адвокат Рубен Меликян.
-
2025-06-26 14:57
Совет стражей конституции Ирана утвердил законопроект о приостановлении сотрудничества Тегерана с МАГАТЭ. Об этом сообщил официальный представитель этого надзорного органа Хади Тахан Назиф.