«Հրապարակ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։
Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաև, որ արտահոսքեր չլինեն, մինչև թիմում գան ընդհանուր հայտարարի։
Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.