«Հրապարակ». ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՄՆՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ հանրային, բայց անկուսակցական այլ դեմքերի հետ առաջիկայում համախմբվի, և փորձեն կուսակցություն ձևավորել։ Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա․
«Ակնհայտ է, որ առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռևս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որևէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով։
Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։ Բայց դա չի խանգարում ձևավորել ուժ և արդեն ընտրական գործընթացում բանակցություն վարել տարբեր քաղաքական միավորների հետ՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ։
Ընդդիմությունն ունի շանս, և այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով ևս պատմական մինիմումի վրա է»։ Նախնական տեղեկություններով, Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գևորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը և ուրիշներ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 11:07
Всемирно известный армянский бизнесмен Нубар Афеян заявил, что реальныймир между Арменией и Азербайджаном невозможен без торжества справедливости, в частности, без освобождения всех армянских пленных, включая его друга Рубена Варданяна.
-
2025-03-17 11:05
«Это ДЕЙСТВИТЕЛЬНО ВАЖНОЕ событие! Советник президента США по национальной безопасности Майк Уолтц не только подчеркнул приверженность президента миру на Кавказе и необходимость подписания мирного договора, но и также то, что армянские, христианские политические заключенные в Азербайджане, включая моего клиента Рубена Варданяна, также должны быть освобождены»,- написал международный адвокат Рубена Варданяна Джаред Генсер в X.
-
2025-03-17 08:11
США будут продолжать атаковать йеменских хуситов до тех пор, пока они не прекратят нападения на суда, заявил в воскресенье глава Пентагона Пит Хегсет.
-
2025-03-17 08:09
Военный представитель движения «Ансар Аллах» йеменских хуситов Яхья Сари заявил, что их силы провели «качественную операцию» по уничтожению американского авианосца «Harry S. Truman», сообщает Al Jazeera.