Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ, ԱՅԼ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների որոշ հարցերի։
«Նախ, պետք է ուղիղ արձանագրել, որ այն, ինչին Փաշինյանը պատրաստում է հայ ժողովրդին և այն, ինչը նա խոստանում է հայ ժողովրդին, ոչ թե խաղաղություն է, այլ տանջող մահ։ Իսկ Ալիևի վերջին հարցազրույցը և Նիկոլի անատամ, խղճուկ արձագանքը միայն արտացոլում է, որ Հայաստանի գործող վարչապետը հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ թե խաղաղություն է բանակցում, այլ մեր բոլորի հաշվին սեփական իշխանությունը երկարացնելու պայմանները»,- այսպես է պատասխանել ՀՀԿ փոխնախագահը Ելենա Պետրոսյանի հարցին՝ հասարակությանը խաղաղության պատրաստելիս թուլանո՞ւմ է պետության անվտանգությունը, թե՞ ոչ։
«Պակաս հնարավոր չէ նաև այն հանգամանքը, որ Նիկոլը սեփական ժողովրդին դրել է անուղեղ, անարժանիք, անինքնասեր զանգվածի տեղ, որի ականջները փորձում է լցնել անբարո ստերի և կեղծ խոստումների կոկտեյլով, որը մի օր պայթելու է հենց Փաշինյանի երեսին։ Իսկ պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը։ Թիվ մեկ սպառնալիքը, սակայն, ինքը չէ, այլ ժողովրդի մոտ դեռևս առկա արժեհամակարգային ճգնաժամը, ճիշտ ու սխալի ճգնաժամը, արդարի և անարդարի ճգնաժամը։ Հենց այս ճգնաժամը հաղթահարվի, Փաշինյանը մեկ շաբաթ իր աթոռին չի մնա»,- ասել է Արմեն Աշոտյանը։
Նարինե Մարտիրոսյանի հարցին՝ մեր երկիրը լցված է թմրամոլներով և խաղամոլներով, մի կողմից տարածքային կորուստներ, մյուս կողմից՝ այսպիսի խնդիրներ․ ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է. «Առաջին հայացքից է, որ Ձեր թվարկած խնդիրները իրար հետ կապ չունեն։ Իրականում թե՛ մեր մարդկային և տարածքային կորուստները, թե՛ խաղամոլությունն ու թմրամոլությունը ժողովրդի խորը բարոյահոգեբանական ճգնաժամի հետևանք են և աճում են միևնույն արմատից։ Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, պետք է նայել հենց այդ արմատին։ Կարելի է թեթևացնել հազը, իջեցնել ջերմությունը, մեղմել հարբուխը, բայց այդ ամենը ոչ թե հիվանդության պատճառի, այլ հետևանքների դեմ պայքար է։ «Ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը վերագտնելուց հետո, ազգի քաղաքական «ես»-ը բյուրեղացնելուց հետո առկա բոլոր խնդիրները, այդ թվում` Ձեր թվարկած, կստանան լուծման լրջագույն միջոց և մոտիվացիա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.