ՄԱՄԵԴ ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է
Միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Ադրբեջանում Մամեդ Ռասուլզադեի տարեդարձը նշելու հետ։
«Լրատվամիջոցների մեծամասնության լռության ֆոնին Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) անհրաժեշտ են համարում հայտարարություն անել՝ կապված Ադրբեջանի նախագահի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթում, «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը նշելու» հետ:
Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության այս որոշումը ցուցադրական բնույթ ունի և վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։
Զայրացած դատապարտելով և Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հերոս ճանաչված Գարեգին Նժդեհին ֆաշիստների հանցակից անվանելով՝ ադրբեջանցի քարոզիչները գովաբանում են Մամեդ Ռասուլզադեին՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոխերիմ թշնամուն, ով հետևողականորեն համագործակցել է Պիլսուդսկու, Հիտլերի և հետպատերազմյան ամերիկամետ «ԽՍՀՄ ստրկացած ժողովուրդների ազատագրման կոմիտեի» հետ Թուրքիայում, նրան հռչակել է «Ադրբեջանի հայր», բազմապատկում և երկրպագում են նրա հուշարձանները Ադրբեջանում և վերջին 10 տարվա մեջ երկրորդ անգամ նշում են նրա տարեդարձը պետական մակարդակով։
Նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծողին հերոսացնելու այս կեղծ փորձը չափազանց տագնապալի է թվում։ Ցավոք, սա «հաղթանակների տոնի» տրամաբանության մեջ է տեղավորվում, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության համընդհանուր արտագաղթի ֆոնին։
«Առաջին անգամը չէ, որ հայտարարում ենք, որ դրանով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «վիշապի ատամներ» սերմանել և մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ՝ Անդրկովկասում պատմական հիշողությունը և ռուսական ազդեցությունը թուլացնելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.