Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ․ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հնարավոր է, որ Իսրայելի Քնեսեթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կամ որևէ այլ փաստաթուղթ ընդունի։ Այս մասին հունվարի 22-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Էրդողանն ամեն ինչ արեց թուրք-իսրայելական հարաբերությունները, եթե ոչ զրոյացնելու, ապա գոնե սառեցնելու համար։ ՀԱՄԱՍ-ը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մի մասն է: Բացի Գազայից, աշխարհում միակ այլ տարածքը, որը կառավարվում է «Մուսուլման եղբայրների» կողմից, Թուրքիան է։ Թուրքիայի նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնպես մաս է կազմում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է նա։
Ուստի Էրդողանն աջակցել է և կշարունակի աջակցել ՀԱՄԱՍ-ին, կարծում է նա։
Սատանովսկին հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի մյուս երկու հիմնական դաշնակիցներն են Իրանը և Կատարը։
«Հնարավոր է, որ Էրդողանի պահվածքը ի վերջո կստիպի Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա արդարացի կլինի»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել էր. «Թուրքիայի նախագահը, մի երկիր, որը իրականացրել է հայ ժողովրդի ցեղասպանությունը և կարծում էր, որ աշխարհը կլռի, այսօր հպարտանում է այն փաստով, որ նյութեր է փոխանցել Հաագա, որոնք կարող են օգնել Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ: Մենք լսեցինք ձեզ: Մենք չենք մոռացել ոչ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ոչ էլ քրդերի դեմ իրականացված ջարդը։ Դուք մարդկանց եք սպանել։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.