Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՆԳ նախարարի հետ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն։
Շեշտում են՝ մերժում են այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։
«Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են»,- նշված է հայտարարության մեջ։
ՀԿ անդամ ծնողները հավելում են, որ շարունակելու են պայքարել այս ազգադավ իշխանության դեմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։
Նշենք, որ հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բիրտ ուժ էին կիրառել։ Նա ասել էր, որ շատ է ցավում կատարվածի համար։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին, բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ։ Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառեցին ծնողների նկատմամբ։
Նույն օրը ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: