Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ապօրինի ներգաղթյալ հայերը ֆերմերի են վրաերթի ենթարկել
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ֆերմերների մի ընտանիքի են վրաերթի ենթարկել, իսկ մեքենայում անօրինական ներգաղթյալ հայեր են եղել։ Գրում է Le Parisien թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են երեք հայաստանցիներ, որոնք տեղում ձերբակալվել են։ Վրաերթի ենթարկվածները մի ընտանիքի անդամներ են։ 32-ամյա կինը տեղում մահացել է, իսկ ամուսինն ու 14-ամյա դուստրը ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել։
Թերթը գրում է, որ անօրինական ներգաղթյալ հայաստանցիները 2022 թվականից Ֆրանսիայից փախստականի կարգավիճակ են խնդրել, սակայն 2023 թվականի աշնանը նրանց վերջնականապես մերժել են և երկրի տարածքը լքելու հրահանգ են տվել։ Քանի որ հաշվառված չեն եղել հատուկ ծառայություններում՝ նրանց անհապաղ արտաքսման անհրաժեշտություն չի եղել։
Միջադեպի հետևանքով երկու ապօրինի ներգաղթյալներ ևս հոսպիտալացվել են։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նրանք հատուկ են վրաերթի ենթարկել ֆերմերներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում ավտոմայրուղու այդ հատվածում։ Նշվում է, որ 44-ամյա վարորդի արյան մեջ թմրանյութ և ալկոհոլ չի հայտնաբերվել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: