Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցությունը
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցությունը։ Նա հանդես է եկել հայտարարությամբ:
«Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը ըստ էության հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում։
Նախ նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձևավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երևանի ավագանու 2023թ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երևանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ և անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։
Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը, չցանկանալով այլևս որևէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակացության հետ»,- ասված է հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր.
«Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ, և ո՛չ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն՝ վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.