Նազարենկո․ ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց
Ավելի քան 4500 դեղամիջոց արդեն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, ևս 10 հազարի հայտն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ԵՏՀ 2020-2024 թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։
Նրա խոսքով՝ հայտերի ավելի քան 80 տոկոսը ստացվում է ՌԴ-ից, իսկ ԵԱՏՄ մյուս 4 երկրներն այնքան էլ պատրաստակամորեն չեն անցնում դեղամիջոցների և բժշկական ապրանքների գրանցման վերազգային համակարգին: Միաժամանակ ազգային գրանցումը պահպանելու փորձեր են արվում։ Սակայն Նազարենկոն կարծում է, որ դա սխալ է, քանի որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։
«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը»,-նշեց Նազարենկոն։
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդունվել են հարյուրից ավելի համապատասխան իրավական ակտեր, մշակվել են ԵԱՏՄ ռեեստրում դեղերի ներդրման բոլոր ընթացակարգերը: Բացի այդ, լուծվում են դեղամիջոցների գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները։
Հանձնաժողովը բավականին պարզեցրել է դոսյեն միության իրավունքին համապատասխանեցնելու ընթացակարգը։
Նշենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է անցնեն դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերազգային գրանցման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.