Последние новости

Ադրբեջանում դիտարկում են Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը

Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– հայտնում են լրատվամիջոները` հղում անելով իրենց աղբյուրներին։

Նշվում է, որ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը։

Նշենք, որ հունվարի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չի վավերացրել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ