Բակո Սահակյանի և Արցախի ղեկավար կազմի մյուս 6 անդամների կալանքը ևս 4 ամսով երկարաձգվել է
Արցախի նախկին երեք նախագաների և ղեկավար կազմի մյուս 4 անդամների կալանքը Բաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպիսով, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 4 ամսով։
Նշվում է, որ քննարկվել են նախաքննությունն իրականացնող դատախազի, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության միջնորդությունները։ Միջնորդությունները քննարկվել են Բինագադինսկի շրջանային դատարանում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 4 ամսով երկարացվել է։
Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ցմահ ազատազրկում է սպառնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.