«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծնողների փաստաբան Վահե Հովհանիսյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է փաստաբան Վահե Հովհանիսյանի ներկայացրած բողոքը ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ։
Պաշտպանը նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, վերացրել է նաև ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին, բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ։
Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառեցին ծնողների նկատմամբ։ Նույն օրը ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.