Последние новости

Բեգլարյան․ Գլենդելի քաղաքային խորհրդում ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Հունվարի 23-ից Գեղամ Ստեփանյանի հետ միասին գտնվում ենք Լոս Անջելեսում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով ու աջակցությամբ:

Ի թիվս մի շարք այլ հանդիպումների ու միջոցառումների՝ երեկ հյուրընկալվել ենք Գլենդելի քաղաքային խորհրդում: Մենք հակիրճ ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը, Հայրենիք վերադարձի և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար մեր պայքարի շարունակման վճռականությունը:

Ողջունելի է, որ հենց այդ նիստում ներկայացվեց բանաձևի նախագիծ, որը հստակ գնահատականներ է հնչեցնում Արցախի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ՝ ընդգծելով պատասխանատուներին միջազգային պատժի ենթարկելու և Արցախի տեղահանված ժողովրդի անվտանգ վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը: Արցախին ու Հայաստանին աջակցելու կոչեր էլ կան փաստաթղթում՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին: Նախագիծը կքննարկվի և, վստահ եմ, կընդունվի հաջորդ շաբաթվա նիստում:

Aravot.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ