Արևմուտքն ուկրաինական դիվերսիոն խմբեր է պատրաստում ՌԴ-ի ԱԷԿ-ների դեմ սադրանքների համար
Արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական հետախուզական MI6-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր Ռուսաստանում ատոմակայանների դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ես կարող եմ օրինակներ բերել, երբ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI6-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր, որոնց պլաններում ներառում են սադրանքներ Ռուսաստանի Դաշնության ատոմակայաններում», - ասել է Նարիշկինը:
2023 թվականին հաղորդվել էր, որ Ռուսաստանում չեզոքացվել են ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբեր, որոնք թիրախավորում էին որոշ ատոմակայաններ։
2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասաց, որ այս դիվերսիոն խմբերից մեկի կալանավորված անդամները խոստովանել են, որ իրենք վերապատրաստվել են բրիտանացի հրահանգիչների ղեկավարությամբ: Մոսկվան հայտարարել է, որ ռուսական ատոմակայանների դեմ դիվերսիա իրականացնելու՝ Կիևի և Լոնդոնի ծրագրերը պետք է որակվեն որպես միջուկային ահաբեկչություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.