Զախարովա․ Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։
Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։
Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց միջազգային միջնորդությամբ այդ քարտերը փոխանցելու մտադրության մասին։
Հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է նման գործընկեր դառնալ, Զախարովան նշել է.
«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի կանխման գործում, նույնիսկ կարելի է ասել և Հայաստանի պարտությունը։
Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.