Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել է Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ Վրաստանի վարչապետը հայտնել է, որ նիստին քննարկվել են տարբեր ուղղություններով երկու երկրների համագործակցության հետ առնչվող հարցեր։
«Մենք ունեցանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրային հարաբերություններին։ Պետք է նշել, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են՝ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը։ Հայաստանը Վրաստանի համար առևտրային երրորդ գործընկերն է և երկրորդ ներդրումային երկիրը, ինչը մեզ համար ողջունելի է։ Անցած տարի Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, ինչը մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրները ոչ միայն հարևաններ են, այլ պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ և ընկերներ են։
«Երկու երկրների կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշել է Վրաստանի վարչապետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.
-
2025-06-25 19:42
Происходит очень простая вещь. Правящая группировка разворачивает геополитический вектор в сторону Запада и Турции, пообещав построить Срединный коридор, то есть Зангезурский коридор, согласно азербайджанскому названию. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет политолог Степан Даниелян.
-
2025-06-25 19:40
Организация по атомной энергии Ирана (ОАЭИ) и другие уполномоченные инстанции ведут работу над оценкой масштабов ущерба, причиненного иранским ядерным объектам в ходе ударов Израиля и США. Об этом официальный представитель МИД Ирана Исмаил Багаи заявил в эфире телеканала Al-Jazeera.