Մոտ ապագայում զգալի առաջընթաց կարելի է ակնկալել հայ-վրացական հարաբերություններում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի շրջանակներում երեկ երկու երկրների վարչապետերի մակարդակով ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին նկատել է, որ Հայաստանն ու Վրաստանը դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էին, սակայն այժմ այդ հարաբերություններն ամրագրվել են նաև փաստաթղթով։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք, որն արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։
Հայ-վրացական հարաբերությունների նոր՝ փաստացի ամրագրված կարգավիճակը մեկնաբանելով՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը կանխատեսել է․ «Այս հռչակագրով մոտ ապագայում զգալի առաջընթաց կարելի է ակնկալել հայ-վրացական հարաբերություններում»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.