Փաշինյանի որդու գործով որոշում կայացրած դատավորին հայտարարվեց նախազգուշացում
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
«Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը, դիմելով Արդարադատության նախարարություն, հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ զոհված զինծառայողի մայր Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:
Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը և նա կալանավորումը փոխել է տնային կալանքով: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել: Մանվել Շահվերդյանը որոշել է Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:
Ըստ Արդարադատության նախարարության՝ առկա են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ ստանձնել է բուն գործով վարույթը, վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել նախաքննության ընթացքում կալանքի որոշումը։
Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, ԲԴԽ-ում հայտնել է, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով փաստական հանգամանքները նույնական չեն եղել այն գործերի փաստական հանգամանքների հետ, որոնք վկայակոչում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Նա նշել է, որ իր որոշում կայացբնելու ժամանակ դատավոր Շահվերդյանը կալանքի գործով նոր խափանման միջոցի գործով որոշում կայացրած չի եղել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.
-
2025-06-25 06:06
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выразил свою поддержку бизнесмену Самвелу Карапетяну.