ԳՀՄ․ Վեց մարզեր իրենց վրա չեն զգում տնտեսության աճի ազդեցությունը
Հայաստանի վեց մարզեր իրենց վրա չեն զգում տնտեսության աճի ազդեցությունը։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է այդ մարզերի զարգացման թույլ պոտենցիալի հետ։ Նա կոչ է արել ստեղծել այդ պոտենցիալը կրթության, առողջապահության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքի և զբաղվածության կենտրոնների ստեղծման միջոցով։
Փորձագետը նշել է, որ աշխատավարձի ավելացումը մեկ դոլարով ՀՆԱ-ն Երևանում ավելացնում է 15 մլն դոլարով, երկրի չորս մարզերում (Կոտայք, Արմավիր, Սյունիք, Արարատ)՝ 1,2 մլն դոլարով, իսկ մնացած վեց մարզերում (Գեղարքունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն)՝ առավելագունը 500 հազար դոլարով։
Նա նշել է, որ պատճառն այն է, որ վեց վերջին մարզերի բնակիչներն իրենց վրա չեն զգում տնտեսության աճի ազդեցությունը, ՀՆԱ-ի հանդեպ նրանց զգայունությունը կազմում է 0,15-0,2 տոկոս։
Մակարյանն ավելացրել է, որ երկրի ՀՆԱ 50 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացած 50-ը՝ 10 մարզերին։
Փորձագետը պետությանն առաջարկել է ավելի ակտիվորեն ստեղծել ձեռնարկություններ խոցելի մարզերում՝ կրճատելով գործազրկության մակարդակը, և նշել է, որ ՀՆԱ աճը 1 տոկոսով կրճատում է գործազրկության մակարդակը 0,25 տոկոսով։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 2024թ. կարող է կազմել 10 տոկոս։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.