Ղազախստանը առաջարկում է ԵՄ-ի հետ պայմանագիր կնքել Ռուսաստանը շրջանցող երթուղու վերաբերյալ
Ղազախական կողմը պատրաստ է եվրոպացի ներդրողների կառավարման ներքո փոխանցել երկրի ավելի քան 20 օդանավակայաններ։ Այս մասին Բրյուսելում ընթացող ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում հայտարարել է հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության խոշորագույն օդանավակայանները՝ Աստանան և Ալմաթի, արդեն գտնվում են արտասահմանյան հոլդինգների հսկողության տակ։ «Մենք պատրաստ ենք Ղազախստանի մնացած 22 օդանավակայանները փոխանցել մասնավոր հատվածին՝ եվրոպացի ներդրողների կառավարման ներքո։ Մեծ ներուժ կա Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հանգույց դառնալու համար»,- ասել է նա։
Կարաբաևը նաև ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու և Կուրիկ նավահանգիստները փոխանցել եվրոպական ընկերություններին՝ դրանց հետագա սեփականաշնորհման հնարավորությամբ։ «Առաջարկում ենք համաձայնագիր ստորագրել Միջին միջանցքի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) մասնակիցների և Եվրամիության միջև այդ երթուղու զարգացման վերաբերյալ»,- նշել է նախարարը։
Բացի այդ, նա առաջարկել է այս սեպտեմբերին Աստանայում կազմակերպել մեծ ներդրումային ֆորում Եվրամիության և Ղազախստանի միջև տրանսպորտի ոլորտում գործընկերության վերաբերյալ:
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (TITR) հայտնի է որպես «Միջին միջանցք»: Ավելի վաղ Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրել էին Միջին միջանցքի զարգացման քառակողմ համաձայնագիր։ Այն ենթադրում է միջանցքի երկայնքով տեղակայված երկրների տարանցիկ ներուժի զարգացում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն մտադիր է մեկուկես միլիարդ եվրո հատկացնել նախագծի զարգացմանը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ռուսաստանի Դաշնության կարևոր տնտեսական գործընկեր, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի ակտիվ մասնակցությունն առնվազն տարօրինակ է։ Բացի այդ, ԵՄ դիրքորոշման վերաբերյալ բազմաթիվ հարցեր է առաջանում այն փաստով, որ Ադրբեջանը հանդիսանում է նախագծի առանցքային դերակատարը։
Ստացվում է, որ ֆորմալ առումով եվրոպական երկրները պահանջներ ունեն Բաքվի դեմ, ինչի արդյունքում մեկ տարով դադարեցվել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, սակայն գործնականում հսկայական գումարներ են հատկացնում համատեղ նախագծի համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.