Մոսկվայում ձերբակալել են Արթուր Վանեցյանի հորեղբոր տղային
Ռուաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն՝ «Exoil Group»-ի («Օլեյնա» ապրանքանիշ) սեփականատեր Կարեն Վանեցյանին։ Տեղեկությունը հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Հայաստանում նրան փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։ Ըստ ՀՀ դատախազության` Վանեցյանը օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույք:
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով` նրան հայտնաբերել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության տեսամոնիտորինգի խմբի անմիջական մասնակցությամբ և ձերբակալել ։
Գործարարը հայտարարել է, որ ապրում է Լիպեցկի մարզի մի փոքրիկ քաղաքում և չի աշխատում` չնայած այն հանգամանքին, որ աշխարհի խոշորագույն ագրոարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Bunge»-ը, ռուսաստանյան իր բիզնեսը և «Օլեյնա» ապրանքանիշը անցյալ տարի կես գնով վաճառեց նրան:
Հիշեցնենք` 2023թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կարեն Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար (փողերի լվացում)։ Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.
-
2025-06-25 06:06
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выразил свою поддержку бизнесмену Самвелу Карапетяну.