ԱՐԱՐԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ. ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ Է
Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում ամենացուցանշականն այն պնդումն էր, որ Արարատ Միրզոյանին մի քանի անգամ առաջարկվել էր գալ Մոսկվա, որպեսզի քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր։
«Խաղաղության համաձայնագրի խնդրի վերաբերյալ Մոսկվայում խորհրդակցության մասնակցելու հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս, սկսած անցած տարվա սեպտեմբերից։ Վերջին ազդանշանը Երևան է ուղարկվել բառացիորեն մի քանի օր առաջ», -հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ Է ՆԱԵՎ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ անցած տարվա արդյունքների ամփոփման իր մամլո ասուլիսում ասաց, որ Երևանը Մոսկվայից ոչ մի ազդանշան չի ստացել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Եվ ահա. այս անգամ ազդանշանն ուղարկվեց հրապարակավ, Արարատ Միրզոյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող այն չլսել։
Բայց այստեղ կարևորն այլ բան է։ Բաքուն, ինչպես հայտնի է, չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերը քննարկել արևմտյան հարթակներում։ Կոպիտ ասած, Բաքուն գրողի ծոցն է ուղարկել և՛ Բրյուսելին, և՛ Վաշինգտոնին՝ հայ-ադրբեջանական կարգավորման գծով իրենց բոլոր մոտեցումներով հանդերձ։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Մեկ տարով դադարեցրին Ադրբեջանի պատվիրակության անդամությունը ԵԽԽՎ-ին։ Դրանից Ադրբեջանը ամենևին չի տուժի։ Ավելին, ի հեճուկս Բրյուսելի և Վաշինգտոնի՝ Բաքուն ոչ միայն չի ընդունում նրանց մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլև վերջերս Ալիևի շուրթերով Հայաստանին ներկայացրեց նախապայմանների և պահանջների մի ողջ փաթեթ։
Մյուս կողմից, մենք բազմիցս լսել ենք թե՛ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովից, թե՛ Մարիա Զախարովայից, որ ռուս խաղաղապահները մնում են Արցախում, քանի որ չեն բացառում, որ կարող են անհրաժեշտ լինել արցախցիների վերադարձի դեպքում։ Ընդ որում, նման մոտեցումն ընդունում է նաև պաշտոնական Բաքուն։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են նաև, որ պետք է քննարկվեն Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը։ Դարձյալ ընդգծելով, որ այդ հարցերն ընդունելի են նաև Բաքվի համար։
Ստեղծվում է հետևյալ պատկերը. հայտնի է, որ արևմտյան հարթակներում մշակվող խաղաղության պայմանագրի տարբերակում Արցախի թեման առհասարակ չկա։ Եվ հակառակը, Մոսկվան է ասում, որ արցախահայության իրավունքների և անվտանգության թեման մնում է արդիական։ Այսինքն Բաքուն պատրաստ է դա քննարկել, եթե ոչ ինքնաբացարկված Երևանի, ապա Մոսկվայի հետ։ Այսինքն ակներև է թեման, արցախցիների հայրենիք վերադառնալու թեման, որն Արարատ Միրզոյանը կարող է բարձրացնել ռուսական կողմի հետ խորհրդակցությունների ժամանակ։
ՍԱԿԱՅՆ,ԻՆՉՊԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ,ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԴԱԴԱՐ ՊԱՀԵԼ՝ ԱՅՆ ՀՈՒՅՍՈՎ, թե արևմտյան հարթակները կաշխատեն, և չի քննարկում արցախցիներին Մոսկվայի միջնորդությամբ հայրենիք վերադարձնելու հարցը…Ասենք, զարմանալի էլ չէ, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն արդեն առանց ամաչելու ասում են, թե Արցախը քար էր Հայաստանի վզին։ Եվ այդ քարը Հայաստանի վզից կախել էին «նախկին թալանչիները» և արտաքին դերակատարները…
Ինչպես ասում են, սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արցախի նկատմամբ Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշման մասին։ Այսպիսի մոտեցումների դեպքում ի՞նչ բովանդակություն ունեն Երևանի կշտամբանքները Մոսկվայի հասցեին, թե Արցախը կորսվեց Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։
Կա ևս մի կարևոր թեմա, որը Միրզոյանը կարող էր բարձրացնել մոսկովյան քննարկումների ժամանակ։ Դա Բաքվում պատանդված Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հարցն է։ Կրկին իսկ հենվելով Մոսկվայի հայտարարությունների վրա, որի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ ընդգծել են, հումանիտար հարցերի լուծման կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
Բայց Արարատ Միրզոյանը նախընտրում է ոչ թե այդ թեման քննարկել, այլ ուղևորություններ կատարել եվրոպական մայրաքաղաքներ, ինչը մեկ ավելորդ անգամ վկայում է. Արցախի թեման փակված է ներկայիս պաշտոնական Երևանի համար։ Ներկայիս պաշտոնական Երևանի համար օրակարգի թիվ մեկ թեման արևմտյան ազդեցության ուժգնացումն է Հայաստանում և ռուսական ազդեցության թուլացումը։ Ինչի՞ կարող է հանգեցնել նման քաղաքականությունը։ Պատասխանը կա, բայց այն հնչեցնելու ոչ մի ցանկություն չունենք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.