ՀՀ ԱԱԾ-ն չի բացառում, որ կբողոքարկի ՀՅԴ գործիչներին «սև ցուցակից» հանելը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի անունները «անցանկալի» անձանց ցուցակից հանելու դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Փափազյանի և Աբրահամյանի անունները հանել Հայաստանում «անցանկալի» անձանց ցուցակից։
«ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս չեն ստացվել։ Ստացվելուն պես դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոքներ կներկայացվեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» - նշված է պատասխանում։
2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանն ընտանիքով Հայաստան է ժամանել, բայց «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքն արգելել են երկիր, հայտարարելով, որ նրա անունը ներառված է «անցանկալի» անձանց ցուցակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը այդ առիթով հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Փափազյանը 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր։
Օգոստոսի 1-ին իրավապահ մարմինները արգելեցին Մասիս Աբրահամյանի, ինչպես նաև նրա դստեր՝ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.