Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ԲԱՔՎԻՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ՞
Քիչ հավանական է, որ Ադրբեջանին առաջարկված չհարձակման պայմանագիրն իրականություն դառնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
ՀՀ բանակի կազմավորման 32–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանին չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու առաջարկ է արել։
«Ադրբեջանի ամբողջ ռազմավարությունը Հայաստանի դեմ կառուցված է հենց ուժային լծակը կիրառելու վրա։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` ես կարծում եմ գրեթե զրոյական է հավանականությունը, որ Ադրբեջանը նման պայմանավորվածության կգնա։ Նույնը վերաբերում է նաև սպառազինությունների վերահսկման մասին նախկինում արված հայտարարությանը»,– ասաց Հարությունովը։
Նրա խոսքով` այդ առաջարկը հայկական կողմից փորձ է կանխելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ հերթական գործողությունները, հատկապես ներկա պահին, երբ բանակցությունները փակուղի են մտել։ Բացի այդ, ըստ փորձագետի, վարչապետի հայտարարությունը ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Հայաստանի զարգացող ու բանակը այդ երկրի համար վտանգ չի ներկայացնում։
«Իրականում Բաքվի նպատակը ոչ թե ՀՀ–ի կողմից իբր ինչ–որ ագրեսիվ գործողություններ բացառելն է, այլ թույլ չտալ Հայաստանին վերականգնել իր պաշտպանական կարողությունները, որովհետև այդ դեպքում Ադրբեջանի ողջ ռազմավարությունը` կառուցված ուժ կիրառման վրա, այլևս չի աշխատի կամ առնվազն ավելի թանկ կնստի իրենց վրա»,– եզրակացնում է Հարությունովը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկի հնարավոր միջազգային արձագանքին, ապա փորձագետը չի բացառում, որ այն որոշակի դրական դեր կունենա ևս մեկ անգամ Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները ի հայտ բերելու առումով, բայց գործնական դեր չի ունենա` մնալով Բաքվի կողմից անտեսվող հայտարարությունների մակարդակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.