Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՆՄԱՆ ՏԱՊԱՐՈՎ ՄԻԱՅՆ ԳԼՈՒԽ ԷԻՆ ԿՏՐՈՒՄ
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը անրադառնալով՝ Թուրքիայի ՊՆ նախկին նախարար Հուլուսի Աքարի Ալիևին տված նվերին:
«Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։
Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարի նկատմամբ մարտական կացինը շատ խորհրդանշական է թվում։ Ինչպես հայտնի է, Ալիևն անձամբ է պարգևատրում ադրբեջանցի զինվորականներին, ովքեր «առանձնանացել են» հայերի սպանությամբ և գլուխները կտրելով։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Բաքվին, ներառյալ Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.