ԱՄՆ-ում 26 նահանգներ աջակցություն են հայտնել Տեխասի միգրացիոն քաղաքականությանը
Հանրապետական կուսակցության 26 գլխավոր դատախազներ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում աջակցություն են հայտնել Տեխասի նահանգի իշխանությունների գործողություններին անլեգալ միգրանտների դեմ պայքարում, որոնք առաջացրել են դաշնային վարչության դիմակայությունը։ Այս մասին տեղեկացրել է Fox News-ը։
Նամակում նշվել է «միլիոնավոր մարդկանց մասին, որոնք անօրինական ճանապարհով մտնում են Տեխաս՝ ԱՄՆ սահմանի դեմ համակարգված հարձակման շրջանակում», և այն մասին, որ «պետությունները պետք է ի վիճակի լինեն պաշտպանել իրենց ներխուժումից», տեղեկացրել է հեռուստաալիքը։
Տեխասի և դաշնային իշխանությունների միջև վեճը ծագել է միգրացիոն ճգնաժամի և Վաշինգտոնի կողմից այն գործողություններին համաձայն չլինելու ֆոնին, որոնք ձեռնարկվել են նահանգում՝ եկվորների հոսքի դեմ պայքարելու համար։ Մասնավորապես, սահմանային Ռիո Գրանդե գետի մոտ փշալար են անցկացրել և արգելապատնեշներ դրել։ Այդ միջոցները երկրի Գերագույն դատարանն անօրինական է համարել, որը կարգադրել է հանել պատնեշները և թույլ է տվել դաշնային գործակալներին կտրել փշալարերը։ Տեխասում որոշել են չենթրկվել այդ կարգադրությանը։
«Գերագույն դատարանի որոշման մեջ Տեխասին չի ասվել, որ նա կարող է կամ չի կարող որևէ բան անել։ Տեխասը պետք է ծափահարի այն բանի համար, որ շարունակում է փորձել պաշտպանել սահմանը՝ չնայած այն բանին, որ դաշնային կառավարությունն այժմ նորից կարող է փորձել քանդել պատնեշները, որոնք կառուցում է Տեխասը»,- ասել են գլխավոր դատախազները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.