Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
Հունվարի 19-27-ը կայացել է Տրիեստի 35-րդ կինոփառատոնը։ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արժանացել է Լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին։
Մրցանակը ստանալիս՝ Շողակաթ Վարդանյանն ասել է. «Ֆիլմը նկարահանելիս մտքումս աղոթում էի ոչ միայն հավերժացնել եղբորս և այս սարսափելի պատերազմում զոհված մյուս հայերի հիշատակը, իմ աղոթքները միայն էթիկ զտումների ենթարկված արցախցիների և սարսափելի պատերազմների միջով անցնող մարդկանց համար չէին, այլ նաև մեզ՝ ապրողներիս համար, որ կարողանանք գովերգել կյանքը, սերը, ազատությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների։
Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489». ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
«Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են...
Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է Շողակաթ Վարդանյանը հենց Ամստերդամում currenttime.tv-ին տված հարցազրույցում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 13:52
С 16 января в Высшем окружном суде Мюнхена проходят слушания по делу о масштабной коррупционной схеме, связанной с Азербайджаном. На скамье подсудимых – бывшие депутаты Бундестага, представлявшие Германию в Парламентской ассамблее Совета Европы (ПАСЕ), а также новые фигуранты. Подробности дела и обвинительного заключения стали известны программе «Радиолур» Общественного радио Армении.
-
2025-05-21 13:38
В Ереване проходит пресс-конференция глав МИД РА и РФ Арарата Мирзояна и Сергея Лаврова. Пресс-конференция состоялась в рамках визита Лаврова в Армению, в ходе которого прошли встречи и переговоры министров и делегаций МИД двух стран. Сергей Лавров находится в столице Армении с двухдневным визитом 20-21 мая. Видео здесь.
-
2025-05-21 13:36
Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ. Об этом заявил глава МИД РФ Сергей Лавров на пресс-конференции в Ереване.
-
2025-05-21 13:35
Ведется подготовительная работа по открытию российского консульства в армянском Капане, сказал в Ереване глава МИД России Сергей Лавров.