ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է շուրջ 13 կգ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Այսպես.
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան:
Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք:
Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 13:19
Крупная акция протеста проходит у посольства Грузии в Армении. Свой протест выражают армянские грузоперевозчики.
-
2025-05-21 13:18
В Ереване перед зданием Министерства иностранных дел Армении 21 мая проходит акция протеста, инициированная Европейской партией Армении.
-
2025-05-21 12:20
Очевидно, что мы вступаем в непростой этап с разными возможными сценариями, и особенно важно зафиксировать исходные условия на данном этапе, пишет соучредитель Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-21 12:15
Россия готова всячески содействовать обеспечению защиты, суверенитета и территориальной целостности Армении. Об этом заявил глава МИД России Сергей Лавров на встрече с армянским коллегой в Ереване в расширенном составе.