Ալեն Սիմոնյան․ Հայաստանի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաև հավելել է. «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:
Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.