«Հրապարակ». ՔԱՆԻ՞ ԱՐՑԱԽՑԻ Է ՄՆԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում:
Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ: Նրանց կեցության հարցերը հոգում է Կարմիր խաչը` շաբաթական 1-2 անգամ սնունդ փոխանցելով, կամ ստանում են ռուս խաղաղապահներից։
Մեզ ասացին, որ ադրբեջանցիներ էլ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեև վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդեց, թե Ստեփանակերտում նախագահական ընտրությունների ընտրատեղամասեր են բացել: Հավանաբար, Ալիևի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, և Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, և «Արցախն Ադրբեջան է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".