ՌԴ-ն կողմ է Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին․ Միշուստինը՝ ԵԱՏՄ նիստին
Ռուսաստանը կողմ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը միության միջկառավարական խորհրդի նիստում։
«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած կազմակերպության հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», - ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ ուրախ է ողջունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերներին կազմակերպչական աշխատանքի համար:
Միշուստինը արդյունավետ աշխատանք է մաղթել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, որի կազմը թարմացվել է:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.